ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կիսաուշագնաց ելույթներ էին ունենում․ ինչո՞ւ դահլիճում չեն․ Ալեն Սիմոնյանը՝ պատգամավորներին
Այսօր առավոտյան բազմաթիվ պատգամավորներ այդ հարցը բարձրացրել են, սակայն հիմա դահլիճում չեն, զարմանում ու տարակուսում եմ, թե առավոտյան այդ դողդողացող ձայներով և կիսաուշագնաց ելույթների ֆոնին ինչու իրենք հիմա այստեղ չեն և ինչու՞ եթե այդ հարցը իրենց այդքան հետարքրքրում էր նախարարին չեն հնչեցնում։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով պատգամավորների ելույթներին Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի դիահերձարանի հատակին զինվորների մարմինների առակայության խնդրի վերաբերյալ։
«Տիկին Ավանեսյան ես մամուլում լսել և տեսել եմ, դուք բազմիցս պատասխանել եք այս հարցին, սակայն ես կուզեի ևս մեկ անգամ արձագանքեք Աբովյանի հիվանդանոցի դիահերձարանի հայտնի միջադեպին։ Նաև մեր պատգամավորները, որոնք դահլիճում չեն ևս մեկ անգամ լսեն»,- ասաց սիմոնյանը խոսք տալով ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանին։
«Բարձր հուզումնային ալիքի ականատես ենք լինում, որը գուցե որոշ առումով հասկանալի է, բայց կարծում եմ՝ ինչ-որ առումներով էլ այլ շրջանակների կողմից դառնում է ռազիոնալիզմից հեռացում»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ ցավալի և շատ վատ երևույթ է գրանցվել և ձեռնարկվել են բոլոր միջոցները, որպեսզի պատասխանատու անձինք խստագույնս պատժվեն։
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ քննության ընթացքում ինչ որ կպարզվի, կձեռնարկվեն համապատասխան գործողություններ: Նա հորդորեց, որ բոլորը մնան օրենքի շրջանակներում:
«Ամբողջ համակարգը, Դատաբժշկական գիտագործնական կենտրոնը, պատերազմի առաջին օրվանից իր նվիրյալ բժիշկների, սանիտարների, դատաբժիշկների ծառայություն է բերել այս դժվար գործը իրականացնելու հետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․