ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի չեմ նախանձելու նրան․ Թովմասյան

Ես ելույթ ուենեցա ՀՀ շարքային քաղաքացու արժանապատվության մասին, որ նետված էր դիահերձարանի հատակին։ Դա բոլորիս արժանապատվությունն է՝ պարկերի մեջ դրված։ Այս մասին Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով աղմկահարույց միջադեպին։ 

 

Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանի ելույթից հետո ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը  շշուկով նրան «Իդիոտկա» անվանեց, որից հետո Թովմասյանը պահանջեց հրապարակավ ներողություն խնդրել։ 

 

«Ես ուզում եմ արձանագրել, որ իշխանությունը այսօր լկտիացել է։ Իրենք չեն հասկանում իրենց գործառույթների լրջությունը, չեն հասկանում՝ մեր երկիրը ինչ աղետի են բերել։ Եթե Լենա Նազարյանը ներողություն չխնդրի չեմ նախանձելու նրան»,-ասաց Թովմասյանը։ 

 

Մանրամասները՝ տեսանյութում