Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չգիտեմ՝ ինչու են փորձում համոզել, որ ազգայինը տրեխ հանգնելն է կամ հետամնաց լինելը. Ռոբերտ Քոչարյան

Մենք շատ ավելի մեծ հիմքեր ունենք ազգային ինքնության զգացում ունենալու համար, քան ամերիկացիները։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:«Միացյալ Նահանգները էմիգրանտների երկիր է, և այդ…

Մենք շատ ավելի մեծ հիմքեր ունենք ազգային ինքնության զգացում ունենալու համար, քան ամերիկացիները։ Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Միացյալ Նահանգները էմիգրանտների երկիր է, և այդ «ամերիկյան երազանք» կոչվածը նրանք կարողացել են ստեղծել՝ կիրառելով հոլիվուդյան հզոր գործիքը։ Մենք բնականից ունենք այդ արժեքները, իսկապես ունենք, պարզապես պետք է կարողանանք դրանք դասակարգել՝ կրթական կամ մեկ այլ ճանապարհով։ Պետք է ներշնչենք դրանք մեր հասարակությանը, որ գոնե դրանից չազատվեն։ Չգիտեմ՝ ինչու են փորձում համոզել, որ ազգայինը դա տրեխ հանգնելն է կամ հետամնաց լինելը։ Ճիշտ հակառակը։ Մենք կարող ենք ազգային ինքնության հստակ ձևակերպումներ տալ, և այդ գործում ձեր պես մարդկանց կարիքն ենք ունենալու։ Այս գաղափարների իրագործման և դրանց տեղ հասցնելու համար պետությունը պետք է և՛ մտավոր, և՛ ֆինանսական ռեսուրս ծախսի։ Մեր ամենամեծ արժեքը մարդն է։ Ամեն ինչի կենտրոնում մարդն է, բայց մենք նաև ուզում ենք, որ այդ մարդն ասի՝ ես հայ եմ, ու այդ ասածի տակ մենք որոշակի հատկանիշներ հասկանանք»,- ասել է Քոչարյանը։

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համացանցում է հայտնվել Սուրեն Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի սկանդալային զրույցի գաղտնալսումը

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին ընտրեն, թող քեզ ընտրեն, իրան տարել ա արդեն, իրա հոգեկանը չի դիմանում»...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250