ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չբարձրացնես ձենդ, կոռեկտ պահեք Ձեզ». Միջադեպ՝ ՊԵԿ նախագահի ու լրագրողի միջև

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր կառավարությունում հայտարարեց, որ 2021-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 միլիարդ դրամ, իսկ հարկ վճարողներին ու ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների մասով վերադարձված գումարները՝ 68,6 միլիարդ դրամ: 
«Նշված ցուցանիշները դրական տարբերություն ունեն և 2020, և 2019 թվականների համեմատ. 618,4 միլիարդ հավաքագրված եկամուտները 47,2 միլիարդով ավել են 2019-ի տվյալներից ու 34,8 միլիարդ դրամով ավել են 2020-ի տվյալներից», - ասաց նա: 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հովհաննիսյանն այդ աճը բացատրեց հետևյալ կերպ. «Այդ թվերը ստացվել են հանրապետությունում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված հետևողական վարչարարության արդյունքում»: 

Հարցին՝ արդյոք գնաճը տնտեսական աճ է ապահովում Հայաստանում, ՊԵԿ նախագահն արձագանքեց, որ չի ուզում պատասխանել լրագրողի հարցին, քանի որ նա «լրագրող չէ, այլ՝ քաղաքական հետապնդում իրականացնող»: 
Լրագրողը ՊԵԿ նախագահին կոռեկտության կոչ արեց:

Մանրամասները ՝ տեսանյութում:

Քաղաքականություն