Ո՞վ է կատարում ԱԳ նախարարի պարտականությունները
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել են ԱԳՆ տեղեկատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
«Օրենքի ուժով նախարարի պարտականությունների կատարումն իրականացվում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալի կողմից, ինչը չի ենթադրում առանձին իրավական ակտի ընդունում: Այս պահի դրությամբ ՀՀ ԱԳ բոլոր փոխնախարարները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Մնացածի մասով՝ չենք մեկնաբանում»,- մանրամասնել են ԱԳՆ-ից:
Аuroranews-ը ուսումնասիրելով ԱԳՆ կայքում հրապարակված փոխնախարարների մասին տեղեկատվությունը, հայտնում է, որ նախարարի պարտականությունները կատարում է Արտակ Ապիտոնյան: Վերջինս 2018թ. դեկտեմբերի 28-ի վարչապետի որոշմամբ նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մյուսները նշանակվել են 2019-ը և 2020 թվականներին:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
ԱԳՆ փոխնախարարները ազատման դիմումներ են գրել և հրաժարվել են մասնակցել Կառավարության նիստին
Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:&nbs...
ՌԴ դեսպանը Սյունիքում է. մանրամասներ
Հունիսի 2-ից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին աս...
ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից
Արթուր Աղաբեկյանը ազատվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արցախի նախա...