ԱՀ նախագահի գլխավոր խորհրդականն ազատվել է պաշտոնից
Արթուր Աղաբեկյանը ազատվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:
Ըստ նրա՝ Աղաբեկյանը կշարունակի աշխատել հասարակական հիմունքներով: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ այս որոշման պատճառների վերաբերյալ որևէ բան հայտնել չի կարող:
Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական ՝ 2020 թվականի հունիսի 8-ին: 2000-ից 2007 թվականներին աշխատել Հայաստանի Պաշտպանության նախարարի տեղակալ: Աղաբեկյանը Արցախի հերոս է, նախկինում զբաղեցրել է Արցախի փոխվարչապետի պաշտոնը:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում, այն կարող է անխուսափելիորեն վերածվել լայնածավալ բախման․ Փաշինյան
Իրադրությունը լարված է ու այդ դինամիկան աճողական է, Անվտանգության խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նի...
ԱԳՆ փոխնախարարները ազատման դիմումներ են գրել և հրաժարվել են մասնակցել Կառավարության նիստին
Արտաքին գործերի փոխնախարարներ Արտակ Ապիտոնյանը, Ավետ Ադոնցն ու Արմեն Ղևոնդյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել:&nbs...
Ո՞վ է կատարում ԱԳ նախարարի պարտականությունները
Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը: Այս մասին «Արմենպրես...
ՌԴ դեսպանը Սյունիքում է. մանրամասներ
Հունիսի 2-ից ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այս մասին աս...