
Թուրքիայում բախում է տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև. թուրքական կողմում զոհեր և վիրավորներ կան

Еrmenihaber-ը գրում է, որ այսօր` հունիսի 2-ին, Բիթլիս նահանգի Դատվան շրջանում թուրք ուժայինների և քուրդ զինյալների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվորական, ևս 5-ը՝ վիրավորվել։
Նշվում է, որ թուրքական զինուժի ռազմական գործողություններն իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ քուրդ զինյալների հետ բախումների հետևանքով հոսպիտալացված թուրք զինվորականներից լեյտենանտ Բաքի Քոչաքը նույնպես մահացել է: Այդ զինված բախումից հետո Բիթլիսում թուրք ուժայիններն օդուժի աջակցությամբ լայնածավալ օպերացիա են սկսել քուրդ գրոհայինների դեմ: