Պատգամավորի թեկնածուները հայերենի թեստ են հանձնել. 5-ից 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը
Մայիսի 30-ին Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվել ցանկացող 5 քաղաքացի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հայերենի իմացության ստուգման թեստ է հանձնել:
«5 հոգուց մեկը հիվանդ էր, չի ներկայացել, 4-ից էլ 1-ն է հաղթահարել թեստավորման փուլը»,- 168.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսնակը շեշտեց՝ հայերենի թեստ հանձնում են հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում:
Գեղամ Մելիքբեկյանից հետաքրքրվեցինք, թե ովքե՞րն են պատգամավորի վերը նշված 5 թեկնածուները, ո՞ր կուսակցությունից են, սակայն նա ասաց, որ անձնական տվյալ է, չեն կարող հայտնել, միայն թեկնածուների գրավոր համաձայնության դեպքում է հնարավոր անուններ հրապարակել:
ԿԸՀ խոսնակՀերմինե Հարությունյանն էլ հայտնեց, որ հայերենի թեստ չեն հանձնում պատգամավորի այն թեկնածուները, ովքեր ավարտել են ՀՀ բուհերից մեկը, և դա հանձնաժողովը համարում է իբրև հայոց լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
Դիտարկմանը, այսինքն՝ այլ երկրում սովորած անձի՞նք են թեստ հանձնելու, ԿԸՀ խոսնակը պատասխանեց.
«Ոչ, տարբեր պատճառներ կարող են լինել, թե ինչու այս կամ այն անձը չունի այդ վկայականը կամ տեղեկանքը»:
ԿԳՄՍ նախարարի խոսնակն էլ նկատեց՝ միգուցե մարդը դիպլոմն է կորցրել, և այլն, տարբեր խնդիրներ կարող են լինել:
Հավելենք, որ հարցաշարը կազմված է երեք բաժիններից՝ ուղղագրություն (35%), ուղղախոսություն (35%) և Բառագիտություն (30%):
Նմանատիպ հոդվածներ
Զինվորների դիերը մեզ մոտ բերվել են ամբողջովին որդերի թրթուրներով պատված, ունենք գայլերի կողմից հոշոտված դիակներ. դատաբժիշկ
Մենք գործ չենք ունեցել թարմ, նոր դիակների հետ, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Արարատի մարզի դատաբժշկական փորձ...
Միջադեպն՝ ամենայն հավանականությամբ, հունիսի 2-ին է եղել․ մանրամասներ հայտնի տեսանյութի մասին
Թշնամին այսօր Գեղարքունիքի մարզում դաժան ծեծի է ենթարկել հայ զինծառայողի: Այս մասին հայտնում է Mediaport-ը՝ ներկայացնելո...
Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինվոր է զոհվել. ՊՆ
Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված...
Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը․ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջ...