
Բայդենը դարձյալ քննարկումների կենտրոնում է հայտնվել. «Նախ ծնկի է եկել, հետո կենտրոնացել վետերաններից մեկի դստեր վրա»

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձյալ հայտնվել է քննարկումների կենտրոնում, երբ մայիսի 28-ին այցելել է երկրի Վիրջինիա նահանգի Լենգլի-Յուսթիս միացյալ բազա, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ առաջին հերթին Բայդենը որոշել է լուսանկարվել զինվորականների հետ F-35 Lightning II կործանիչների ֆոնին: Այս ընթացքում աթոռին հենված նախագահը ներկա գտնվողներից միակն է եղել, որ ծնկի է իջել՝ ի նշան Black Lives Matter շարժման հետ («Սևամորթների կյանքը նշանակություն ունի» շարժում-Tert.am) համերաշխության:
Այս դեպքին հաջորդել է նախագահի ելույթը: Չնայած նրան, որ սկզբում ամեն ինչ սովորականի պես է ընթացել, այնուամենայնվ, որոշ ժամանակ անց 79-ամյա նախագահն իր ուշադրությունը կենտրոնացրել է վետերաններից մեկի դստեր վրա, որը նստած է եղել հենց նրա դիմաց: Մասնավորապես, Բայդենն ասել է, որ իրեն շատ են դուր գալիս նրա «մազերի ամրակները», իսկ օրիորդը նման է «19 տարեկան փոքրիկ լեդիի, որը նստած է խաչաձև արված ոտքերով»:
Ամերիկացի առաջնորդի այս խոսքերը մի շարք քննարկումների առիթ են դարձել: Ինչպես նշում է The New York Post-ը, սա առաջին դեպքը չէ, երբ նախագահն իր ելույթների ժամանակ ուշադրություն է դարձնում կանանց:
Մասնավորապես, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարման ժամանակ փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Բայդենը հայտնի էր դարձել այն բանի համար, որ 2015 թվականին Էշ Քարթերի՝ պաշտպանության նախարարի պաշտոնում երդման արարողության ժամանակ կանգնած է եղել Քարթերի կնոջ՝ Ստեֆանիի թիկունքում, բռնել է նրա ուսերից և երբեմն-երբեմն շշնջացել է նրա ականջին: Նույն տարվա սկզբին Բայդենը շշնջացել էր նաև սենատոր Քրիս Քունսի 13-ամյա դստեր ականջին և համբուրել նրա գլուխը: