Քաղաքականություն

«Բաքուն պատրաստ է լուծել Հայաստանի հետ սահմանային հարցը». Ադրբեջանի վարչապետ

«Բաքուն պատրաստ է լուծել Հայաստանի հետ սահմանային հարցը». Ադրբեջանի վարչապետ
Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի»…

Բաքուն սատարում է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցով եռակողմ հանձնաժողով ստեղծելու Մոսկվայի առաջարկին, «ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքնի», հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ադրբեջանի վարչապետը ելույթ է ունեցել Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպմանը:

«Ադրբեջանը սկսել է սահմանային ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական լուծել Հայաստանի հետ սահմանային գծերի հարցը: Այդ կապակցությամբ Ադրբեջանը սատարել է ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման և սահմանագծման եռակողմ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկը: Սահմանային գծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, և այդ գործընթացը պետք է հիմնված լինի միջազգային լուրջ իրավական հիմքի վրա», - մեջբերում է Ասադովին նրա մամուլի ծառայությունը: 
 

Նմանատիպ հոդվածներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման վտանգները համեմատեց տանից դուրս գալու ու արևահարվելու հետ

Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպել է իր համ...

«Ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր,մեկ ժամից մի փոքր ավելի մնացել ու վերադարձել». Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյան

Ռուս խաղաղապահներն իրենց դրոշներով բարձրացել են Կութ գյուղի դիրքեր։ Այս մասին այսօր, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Կու...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250