ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը Ադրբեջանի հետ ճանապարհների ապաշրջափակման վտանգները համեմատեց տանից դուրս գալու ու արևահարվելու հետ
Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Շենգավիթի շտաբում հանդիպել է իր համակիրների հետ:
Հարցին ՝ արդյո՞ք ճանապարհներ ապաշրջափակումը վտանգավոր չէ ներկա պայմաններում, կարելի՞ է արդյոք վստահել Ադրբեջանին, Փաշինյանը պատասխանել է. «Ցավոք սրտի, ժամանակակից կյանքում ոչ մի բան անվտանգ չի: Օրինակ՝ տնից դուրս գալը վտանգավո՞ր է, թե՞՝ վտանգավոր չէ։ Իհարկե, վտանգավոր է»:
Քաղաքացին հակադարձել է՝ ասելով, որ սա հայրենիքի հարցն է, ոչ թե տան, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը նշել է. «Երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, Աստված չանի, դա վտանգ է, որ կարա պատահար լինի, արևի տակ մնանք, արևահարվենք և այլն։ Տանը մնանք՝ էդտեղ էլ վտանգ կա»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը խելագարվելու դրվագ է պատմել պատերազմից. «Մի քանի միլիոն դոլարի զինամթերքը տեղում ոչնչացել է»
2016 թվականի պատերազմի ժամանակ մեր զենք-զինամթերքը սպառվել է, կամ սպառվելու եզրին է եղել, իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նախընտրական քարոզարշավն ու Ադրբեջանը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնում է նախընտրական իրավիճակի...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ իրավիճակ է Վերին Շորժայում. «Եթե բանակցություններն անարդյունավետ լինեն, ապա բախումները թշնամու հետ կլինեն անխուսափելի»
Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին...