Զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են համակարգը. Տիգրան Աբրահամյան
Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել։ Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Տիգրան Աբրահամյանը։
«Սահմանային վերջին միջադեպերը, մեր զինծառայողների գերեվարումն առաջին հերթին ցույց են տալիս ինչպես սահմանային հատվածում, այնպես էլ՝ վերջին ճգնաժամում Հայաստանի իշխանությունների տապալումները, ինչը մեզ թե ռազմական, և թե դիվանագիտական առումով խորը փակուղի է մղել:
Գերեվարման միջադեպի հետ կապված նշեմ, որ ինժեներական-սակրավորական աշխատանքների իրականացումը ենթադրում է անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացումը:
Կախված այն հանգամանքից, թե այդ աշխատանքները ինչ բնույթ են կրում, ինչ պայմաններում են իրականացվում, թշնամուց որքան հեռավորության վրա, դրանց համապատասխան ապահովում է իրականացվում:
Սակայն գործող իշխանությունների՝ զինված ուժերին իջեցվող հրամանները, որոշումները, որդեգրած մոտեցումները քայքայում են նախկինում գործած և նման իրավիճակներում տրամաբանորեն գործող համակարգերը, ինչի արդյունքում Հայաստանը շարունակում է գահավիժել:
Մեկ բան պետք է հստակ արձանագրենք. քանի սրանք իշխանության են Հայաստանը շարունակելու է ստորանալ, զրկվել արժանապատվությունից ու անվերջ զիջել»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg] [fc26ac3af50b0a22f20198415...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց Գորիս...
ՊՆ-ն մանրամասնում է, թե ինչ կրակոցներ են լսվել Տավուշում
Ինչպես քիչ առաջ նշեցինք սոցցանցերում և մամուլում լուր է տարածվում, որ Տավուշի մարզում, մասնավորապես Իջևանի կողմից թշնամի...
Մուկուչյանը խոսել է ընտրությունների հնարավոր հետաձգման մասին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2012 թվականից հետո...