Սյունքիի մարզում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկան. մարզպետ

Սյունքիի մարզում իրավիճակը նորմալ է, կրակոցներ չկա, հակառակորդը և մենք նստած ենք նշված հատվածներում: Այս մասին այսօր՝ կառավարության միջանցնքներում հայտնեց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

 

«Ոնց գիտեք՝ տենցա։ Եկել են, խախտել են պետական սահմանը և նստած են նշված տեղերը։ Հիմա թիվը քչացել է՝ չորս հատ պոստ են իրենց մոտ է, չորսն էլ մերն են, ամեն պոստում 25 հոգի է։ Սա Սև լճի հատվածում է»։


Անդրադառնալով Սյունիքի նախկին մրազպետի հայտարարությանը, թե Սյունիքում ադրբեջանցիների թիվը հասնում է 1000-ի, Պողոսյանը նշեց, որ երեվի Հակոբյանը տարբեր տեղեր գիտի, թե որտեղ են, ինքը դրանց տեղը չգիտի։

Պողոսյանը հայտնեց, որ Սյունքի հատվածում կրակոցներ չեն եղել, հավելեց, որ Սյունիքում ադրբեջանցիները ամրաշինական աշխատանքներ չեն իրականացնում։

Դիտարկմանը՝ ինչու հայկական կողմը գերի չի վերցրել ադրբեջանցի զինծառայողների, Պողոսյանը հորդորեց հարցնել ԶՈՒ-ից։