Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կա քաղաքական և հոգեբանական խնդիր. Լևոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի համոզմամբ՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցով կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը նշեց՝ քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ ՀՀ գործող իշխանությունը չի հաղթելու առաջիկա ընտրություններում, և օգտվելով նրա թուլությունից՝ փորձում է որքան հնարավոր է շատ բան կորզել նրանից:
«Հոգեբանականն արդեն 30 տարի Ադրբեջանի նվաստացած վիճակն էր: Պարտությունը ծանր բեռ է, մենք նոր ենք պարտվել և դուք զգում եք, թե ինչպիսի հոգեբանական վիճակ է տիրում: 30 տարի, փաստորեն, նրանք պարտված էին ու ծանր հոգեբանական վիճակում էին, նույն բանը, ինչը հայ ժողովուրդն այսօր պահանջում է Նիկոլից, Ադրբեջանի ժողովուրդը տարիներ շարունակ պահանջում էր: Հաղթանակից հետո չեմ հասկանում, թե Ադրբեջանն ինչու է այսպիսի գործողությունների գնում: Հաղթող կողմը, սովորաբար, լինում է մեծահոգի, հաղթողը չի ատում պարտվածին, պարտվածն է ատում հաղթողին. սա պիտի աներ Ալիևը, չարեց»,- ասաց նա:
ՀՀ առաջին նախագահը հիշեցրեց, որ Արցախյան առաջին պատերազմում հայկական կողմի հաղթանակից հետո, երբ երկու կողմն էլ գերիներ ունեին, ինքը միակողմանի որոշել էր, որ Ադրբեջանի գերիներին պետք է վերադարձնի:
«Իմ կողքին Վազգեն Սարգսյանն էր, Սերժ Սարգսյանն էր, ասացին՝ որ իրենք չեն տա, ասացի՝ հանգիստ մնացեք, ես Հեյդար Ալիևին գիտեմ, նույն օդանավով մեր գերիները վերադարձան: Ձեր հարցին ես պատասխանեցի, ուրիշ ավելացնելու բան չունեմ»,- ասաց Լևոն Տեր- Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
ԱԳՆ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է նախարարի մամուլի խոսնա...
Ալիևը համոզված է, որ Նիկոլը չի անցնելու, փորձում է օգտվել նրա թուլությունից. Լևոն Տեր-Պետրոսյան
Գերիների հարցով այստեղ կա քաղաքական և հոգեբանական խնդիր: Քաղաքականն այն է, որ Ալիևը համոզված է՝ Նիկոլը չի հաղթելու այս ը...
Արարատ Միրզոյանը դեսպան կգնա․ ում է տեսնում Փաշինյանը ԱԺ նախագահի պաշտոնում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեեւ իշխանության նախընտրական ցուցակն էական փոփոխություններ չի կրել 18 թվի համեմատ, սակայն եթե...
Պարտադիր պետք է վերադառանալ նախագահական համակարգին. Լևոն Տեր-Պետրոսյան
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ խորհրդարանական համակարգ...