Քոչարյանը՝ Փաշինյանի բարձր վարկանիշի մասին
Բոլոր հարցումները, որքան գիտեմ, հեռախոսային են, որոնք ընդունված են աշխարհում, բայց սովորաբար այն երկրներում է դա արժանահավատ, որտեղ չկա ներքին այսպիսի բեւեռվածություն եւ հասարակությունը բարձր ներքին վստահություն ունեցող հասարակություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են հաղթելու, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը դեռ բարձր վարկանիշ ունեն:
«Հիմա երբ մեկ լայքի համար մարդուն հեռացնում են աշխատանքից, հարազատների վրա ճնշումներ են սկսում գործադրվել, դուք ո՞նց եք պատկերացնում: Կա մի ստված զանգված, որոնք չեն ուզում իրենց կարծիքը հայտնել, որովհետեւ մտածում են, որ ճնշումների տակ կհայտնվեն: Ես չեմ կասկածում, որ հարցում անողները բարեխիղճ են իրենց աշխատանքը կատարում, բայց երկրում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ իմ մոտ բավական լուրջ կասկածներ կան»,-ասաց Քոչարյանը:
Նա նաեւ հավելեց. «Երկրորդ, մենք չենք ասում, որ այսօրվա պաշտոնակատարը վարկանիշ չունի: Բայց մենք նաեւ վստահ ենք, որ 25-30 տոկոս ունենալով խորհրդարանում հնարավոր չէ վերընտրվել վարչապետ, եթե քո հետ չլինեն այլ ուժեր, որ պատրաստ են քո հետ համագործակցել: Դեռ ընտրությունների մասնակիցների ցանկում չի երեւում որեւէ ուժ, որը նույն դաշտից է, պատրաստ է դավաճանների հետ համագործակցել, եւ որը կարող է անցնել խորհրդարան: Հետեւաբար, բավական հստակ է իրավիճակը, որ եթե նմույնիսկ մինչեւ ընտրություններ չհաջողվի այդ 30 տոկոսը մաշեցնել մինչեւ 15-20 տոկոսը, այդ քաղաքական ուժը ի վիճակի չի լինելու ձեւավորել կառավարություն եւ վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության վրա: Սա ակնհայտ է: Բայց ամեն ինչ անելու ենք, մաշեցնելու ենք մինչեւ քոքը»:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
ՊՆ հայտարարությունը. վերջին տեղեկությունները՝ սահմանից
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրա...