2022 թվականից Հայաստանում գազի բաժանորդների համար ճշտիչներ կտեղադրվեն
2022 թվականից Հայաստանում բնակիչ–բաժանորդների համար կսկսեն տեղադրել գազի ավելի ճշգրիտ հաշվիչներ: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում այսօր հայտարարել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը:
Այժմ ճշգրիտ հաշվիչները` ճշտիչները, տեղադրվում են միայն իրավաբանական անձանց մոտ։ Բայց 2020թ–ի հունվարի 1-ից այդ հաշվիչները հասանելի կդառնան նաև քաղաքացիների համար։
«Ճշտիչները հնարավորություն կտան ավելի ճշգրիտ որոշել սպառված գազի ծավալը և դրա վերաբերյալ բավարար վիճակագրություն ունենալուց ու վերլուծելուց հետո քննարկել այդ ճշտիչների համատարած կիրառման հարցը»,–ասաց Աղինյանը։
Բացի այդ, հստակեցվել են նոր բաժանորդների միացման պայմանները: Եթե գազատարից բաժանորդի տուն հեռավորությունը մինչև 5 մետր է, ապա միացման շինմոնտաժային աշխատանքների ծախսը կատարում է «Գազպրոմ Արմենիան», իսկ բաժանորդի հաշվից ծախսերը գանձվում են ամսական 5% դրույքաչափով:
Հարկ է նշել, որ Հայաստանում կան 700 հազարից ավելի բաժանորդներ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Տղան սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը
Ֆեյսբուքյան օգտատերը իր սեփական նախաձեռնությամբ Ստեփանակերտում տեղադրված հուշարձանի տարօրինակ խորհրդանիշը ապամոնտաժել է։...
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները
Վրաստանը բացում է ցամաքային սահմանները: Ինչպես հայտնում է Aliq.ge-ն, այս մասին որոշում է կայացել Վրաստանի կառավարության...
«Արցախի բանալի» հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության
Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունը տարածել է նախարար Լուսինե Ղարախանյանի հայտարարությունը, որում ասված է. «...
ՔԱՐՏԵԶ. Գերեվարված հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ-ն քարտեզ է ներկայացրել
ՀՀ պաշտպանության նախարարությունից կրկին հայտնում են, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈւ կողմից գերեվարված վեց հայ զ...