Բելառուսի դեմ խնդիրներ ստեղղծելու դեպքում պատասխանը չի ուշանա․ Բելառուսի ԱԳ նախարարի արձագանքը՝ ինքնաթիռի շուրջ ստեղծված իրավիճակին
Բելառուսը պատրաստ է հրավիրել միջազգային փորձագետների Ryanair-ի ինքնաթիռի հետ կապված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ պատկեր ստանալու համար: «ԲԵԼՏԱ»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյը:
Նա նշել է, որ Բելառուսը շահագրգռված չէ ինքնաթիռի հետ կապված իրավիճակը սրացնելու հարցում, սակայն երկրի դեմ խնդիրներ առաջացնելու դեպքում պատասխանը չի ուշանա:
Հիշեցնենք, որ Աթենքից Վիլնյուս թռչող «Ryanair» ավիաընկերության ինքնաթիռը Բելառուսի տարածքում գտնվելու ժամանակ ուղղությունը փոխել է դեպի Մինսկ: Օդաչուները հայտնել են, որ օդանավում պայթուցիկ լինելու մասին տեղեկություն է ստացվել: Ավելի ուշ ստուգումները ցույց են տվել, որ տեղեկությունը կեղծ է եղել: Ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է լրագրող Ռոման Պրոտասևիչը, որի նկատմամբ Բելառուսում քրեական գործ է հարուցված: Եվրոպական երկրները, արձագանքելով միջադեպին, իրենց դժգոհությունն են հայտնել՝ առաջ քաշելով հնարավոր պատասխան գործողությունների հարցը: Եվրոպական մի շարք երկրներ ավիաընկերություններին առաջարկում են խուսափել Բելառուսի օդային տարածք մուտք գործելուց:
Նմանատիպ հոդվածներ
Օրվա կադր․ Երևանը՝ ծիածանի ներքո
Րոպեներ առաջ ամբողջ երևանը հսկայական ծիածանի ներքո էր։ [6d8477ea24abd5c939ec228129441ea3.jpg][fc26ac3af50b0a2...
Բանակցություններն այսօր արդյունք չտվեցին․ Գորիսի փոխքաղաքապետը հայտնում է՝ Սյունիքում մարտական հերթափոխ է իրականացվում
Բանակցություններն այսօր ավարտվել են անարդյունք, շարունակվելու է վաղը։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեց...
Եվրատեսիլը լուսաբանող իտալացի հաղորդավարը չի ցանկացել վիրավորել հայ ժողովրդին
Երեկ իտալիայի 4րդ հանրային ալիքով Եվրոտեսիլի մրցույթի ժամանակ հաղորդավարները անհարգալից են խոսել Հայաստանի մասին նշելով,...
Ի՞նչ էր անում ՊՆ նախարարի պաշտոնակատարը՝ Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում․ ՊՆ-ն պարզաբանում է
Համացանցում տարածել է տեղեկություն, որ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկ...