ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը չեմպիոն դարձավ և եռագույնով պտտվեց դահլիճում
Բացի Հրաչյա Պողոսյանի ոսկե մեդալից, ևս երկու հայ ըմբիշ էլ բրոնզակիր դարձան։
Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողոսյանը ուժերը չափեց Շվեդիայի ներկայացուցիչ Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Հաղթանակից հետո նա եռագույնը վեր պարզած պտտվեց գորգի շուրջը։
Ըմբիշ Սամվել Գրիգորյանը նույնպես շատ գրագետ հաղթանակ տարավ և դարձավ բրոնզե մեդալակիր։