Իրանիում է գտնվում 160 հայ զինվոր. Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի
Իրանի Իսլամական Հանրապետությունում է գտնվում 160 հայ զինվոր։ Վերջերս իրանցի բարձրաստիճան զինվորականների՝ Հայաստան ժամանման առիթներից մեկն էլ հայ զինվորների վերադարձի հետ կապված հարցերը քննարկելն է եղել։
«Հրապարակ օրաթերթի» հավաստի տեղեկություններով հայ զինվորները պատերազմի թեժ օրերին հատել են Իրանի պետական սահմանը և այդ ժամանակվանից գտնվում են այնտեղ՝ հայտնի չէ, թե որտեղ են գտնվում եւ ինչ կարգավիճակով։ Թղթակցին ասացին նաև, որ հայ զինվորների վերադարձի հետ կապված Իրանը ինչ-ինչ նախապայմաններ է ներկայացրել հայկական կողմին՝ ադրբեջանական օրինակը, փաստորեն, վարակիչ է եւ նրանք էլ են փորձում օգտվել «գերիներ» ունենալու հանգամանքից։
Տեղեկությունը փորձեցին պաշտոնապես ճշտել պաշտպանության նախարարությունից՝ հարցրեցինք․ ճի՞շտ է, որ 160 հայ զինվոր գտնվում է Իրանում, ՊՆ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Ալթունյանն ի պատասխան հարցի, ասաց հետևյալը․
«Պաշտպանության նախարարությունն այս թեմայով մեկնաբանություն չունի»։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկա...
«Ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում․ Իլհամ Ալիև
Այսօր «ադրբեջանցի» բառը հայկական քաղաքական բառապաշարի ամենասարսափելի վիրավորանքն է համարվում: Երբ նրանք ուզում են միմյան...
Հայ գերիները տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները շարունակում են տեսակցել հայ գերիներին: Հայաստանո...
ՊՆ-ն մեկնաբանել է Իրանում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը:&n...