Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը. այս տարածքով այլևս երթևեկելու հնարավորություն չենք ունենա, կամ կպահանջվի Ադրբեջանի վիզա
Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը տեսանյութ է հրապարկել, որում մանրամասներ է ներկայացնում ստեղծված իրավիճակից:
«Ի՞նչ հետևանքներ կունենա Տիգրանաշենն ադրբեջանցիներին տալը: Գտնվում եմ Երևան-Վայոց ձոր ճանապարհին, մի պահ հատուկ կանգ եմ առել, Տիգրանաշեն գյուղից վերև գտնվող բարձունքում, որպեսզի քաղաքացիները տեսնեն Տիգրանաշեն գյուղը որտե՞ղ է գտնվում, և ի՞նչ հատվածում: Այս ճանապարհը Երևան-Վայոց ձոր-Սյունիք-Արցախ-Մեղրի միջպետական մայրուղին է, որը ենթադրյալ երկու հայ ժողովրդի, երկու թշնամիների Ալիևի ու Փաշինյանի գաղտնի ընթացող բանակցությունների հետևանքով ռիսկեր են պարունակում, որ ճանապարհը կարող է հայտնվի Ադրբեջանում, դառնա նորից Ադրբեջանական տարածք, որովհետև խորհրդային ժամանակաշրջանում, մի պահ դա չգիտես ինչու անկլավը ստեղծվել է
որպես Նախիջևանի ինքնավար հանրապետության կցորդ, բայց այս տարածքն ամրագրված է ՀՀ սահմանադրությամբ որպես ՀՀ տարածք, և ինչ է
ստացվելու եթե մենք թույլատրենք որպեսզի կապիտուլյանտը հերթական անգամ հայրենիքը թշնամուն հանձնելու իր ծրագրի շրջանակներում, եթե որոշեց որ սա հանձնի՝ շատ խորհրդանշական 800 հեկտար տարածքը Ադրբեջանին:
Կստացվի, որ մենք այս տարածքով, այս միջպետական ճանապարհով, այլևս երթևեկելու հնարավորություն ոչ մի կերպ չենք ունենա, կամ
կպահանջվի ունենալ Ադրբեջանի բազմակի մուտքի վիզա»: