Այս փաստաթղթով կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն չենք ունենալու. պատգամավոր
Կառավարության մոտ այսօրվա բողոքի ակցիային մասնակցում էր իշխանական նախկին պատգամավոր, այժմ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, վերջինս նշեց, որ պետք է քաղաքացիների կողմից բարձրաձայնվեն խնդիրները․
«Երեկվա ակցիային, օրինակ՝ նախկին քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստվում են մասնակցել արտահերթ ընտրություններին, վերցրել էին հարթակը և նախաձեռնության անդամներին չէին թողել մասնակցելու և արտահայտվելու»։
Հովսեփյանն ասում է, եթե քաղաքացին այսօր պահանջատեր է, պետք է թույլ տալ, որ ներկայացնի իր պահանջը։
Ինչ վերաբերում է դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ խոսակցություններին, Հովսեփյանն ասում է՝ այսօր դրա մասին խոսելը անթույլատրելի է, երբ սահմանները չեն պահպանվում ադրբեջանցիների կողմից․
«Այս փաստաթղթով կամաց-կամաց Հայաստանի Հանրապետություն չենք ունենալու»։
Հովսեփյանի հարցազրույցի ընթացքում կառավարություն ժամանեց ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։