Սյունիքում գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից․ ՊՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 16-ի առավոտյան դրությամբ, ընդհանուր առմամբ, փոփոխության չի ենթարկվել, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
«Գիշերը ադրբեջանական կողմը փորձել է թիկունքային ապահովման որոշակի աշխատանքներ իրականացնել, ինչը կանխվել է հայկական ստորաբաժանումների կողմից։ Հիշեցնենք, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ստանալ, ապահովման բոլոր հնարավոր ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ, այսինքն՝ նրանք զրկված են սպառազինության և այլ միջոցների համալրման հնարավորությունից։
Իրադրությունը կայուն է, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները ամրաշինական որևէ գործողություն չեն իրականացնում և իրավիճակի սրման փորձեր չեն անում։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ մեկնարկած բանակցությունները կշարունակվեն այսօր, ժամը 14։00-ին»,– ասվում է ՊՆ տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեքԽորհրդարան...
Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմ...
«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցն...
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել...