Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ–ի վարչության որոշման դեպքում ինքը կգլխավորի ցուցակը
Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ–ի՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու հարցը կորոշի նոր ձևավորվող վարչությունը։
Եթե վարչությունը որոշի, որ ՀԱԿ–ը մասնակցելու է ընտրություններին, ապա կուսակցության ընտրական ցուցակը կգլխավորի ինքը, իր խոսքով ասած․«Եթե վարչությունը որոշի մասնակցել ընտրությունների, ապա ինքնստինքյան հասկանալի է, որ Կոնգրեսի ցուցակը գլխավորելու պարտավորությունը ջարդվելու է իմ գլխին»։
Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ պայքարելու է, թե՛ Փաշինյանի, թե՛ Քոչարյանի դեմ։
ՀԱԿ համագումարի պատվիրակներն այսօր ընտրում են վարչության նոր կազմը, որը բաղկացած է լինելու 35 հոգուց։ Վարչության անդամների թեկնածուները 59-ն է։
Նմանատիպ հոդվածներ
Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեք. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ուսապարկի լեժանկան իմ էջից հանեքԽորհրդարան...
Ադրբեջանը «խորհուրդ է տալիս երկկողմ խողովակներով կառուցողական կերպով լուծել սահմանային հարցերը». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևա
Մենք խորհուրդ ենք տալիս Հայաստանի քաղաքական և ռազմական շրջանակներին ճանաչել միջազգային սահմանի երկայնքով միջպետական սահմ...
«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ». Լևոն Տեր-Պետրոսյան. «Հրապարակ»
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցն...
Դիվանագիտական խողովակներով փոխանցել ենք Ադրբեջանի՝ զորավարժություն անելու տեղեկությունը
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել...