Իմ քայլի պատգամավորները միմյանցից էին հետաքրքրվում՝ ինչ կա սահմանին
ՀՀ Ազգային ժողովում իշխանական խմբակցությունը, ինչպես միշտ, անտեղյակ է երկրում տեղի ունեցող զարգացումներից։ Ժողովուրդ օրաթերթի լրագրողը երեկ նկատեց, որ պատգամավորները միմյանցից էին հետաքրքրվում՝ ինչ կա սահմանին, ինչ է կատարվում։
Ինչպես 44-օրյա պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեղան, թե ինչպես հաղթող բանակը հանկարծ պարտվեց, և Նիկոլ Փաշինյանը անակնկալ ստորագրեց եռակողմ պայմանագիրը, այնպես էլ հիմա սրտատրոփ սպասում են, որ հնարավոր է՝ մի նման արտառոց բան տեղի ունենա, և իրենք էլի իմանան մամուլից:
Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանական թևի շատ պատգամավորների չի հաջողվում անգամ կառավարության առանցքային դեմքերի հետ կապ հաստատել կամ Պաշտպանության նախարարությունից մի ինֆորմացիա ստանալ Սյունիքում ու Գեղարքունիքում կատարվող իրադարձությունների վերաբերյալ։
Խորհրդարանական իշխանական ֆրակցիան, կարելի է ասել, մամուլի հույսին է մնացել, թե որ լրատվականը ինչ տեղեկություն կտրամադրի սահմանից: Երեկ խորհրդարանում անգամ մասնավոր զրույցներում նշում էին, որ գոնե լավ է՝ անկախ պատգամավորները ոտքի ելան ու պահանջեցին ԱԺ արտահերթ նիստ անել, թե չէ եթե իշխանությանը մնար, ապա իրենք կշարունակեին մթության մեջ մնալ:
Ի դեպ, տևական ժամամակ է՝ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորները անտեղյակության մեջ են և չգիտեն՝ ինչ է լինելու լուծարված խորհրդարանի շատ ներկայացուցիչների ճակատագիրը,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում բանակցությունները մեկնարկել են ժամը 17։00-ին․ մասնակցում է Ռուստամ Մուրադովը
Սյունիքում բանակցությունների ժամը 15.00-ից տեղափոխվել է 17.00։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետի...
ՊՆ. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում ստեղծված իրադրությունը
Մայիսի 12-ին և 13-ին, «սահմանների ճշգրտման» պատրվակով ադրբեջանական ԶՈւ կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյունիք
Auroranews-ին րոպեներ առաջ տեսանյութ են փոխանցել, որտեղ երևում է, որ ռուս զիվորականների ավտոշարասյունն ուղևորվում է Սյու...
Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ, որտեղ ադրբեջանցիներն են ներխուժել
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանն ուժեր է տեղափոխում Սյունիքի մարզ: Այս որոշումը կայացվել է, երբ Նիկոլ Փաշինյ...