Սիսիանում ևս 3 հոգու են հոսպիտալացրել
Մայիսի 14-ի դրությամբ` Սիսիանի բժշկական կենտրոնից դուրս է գրվել 1 հիվանդ: Նույն օրը բակային համայցի արդյունքում հայտնաբերվել է աղիքային ախտանշաններով ևս 32 բնակիչ, որից 3-ը հոսպիտալացվել են: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Սիսիան համայնքում ընդհանուր առմամբ արձանագրվել է աղիքային վարակներին բնորոշ ախտանշաններով 402 դեպք։ Այդ ախտանշաններն ունեցող անձանցից 373-ը մինչև 18 տարեկան են, իսկ 29-ը՝ մեծահասակ: Բոլոր հիվանդների մոտ աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ եղել են դեռևս բռնկման օրվանից։
Այժմ Սիսիանի բժշկական կենտրոնում 9 հիվանդ կա, բոլորի վիճակը գնահատվում է բավարար՝ դրական շարժընթացով:
Շարունակաբար կատարվում է ջրի նմուշառում։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է ջրի որակի բարելավում, սակայն որոշ հատվածներում ջրի որակը դեռևս չի համապատասխանում սահմանված նորմերին։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի՝ կախված վիճակում
Մայիսի 14-ին, ժամը 07.00-ի սահմաններում, հայտնաբերվել է N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ռոման Գրիշայի Բաղդասա...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ. նա վիրավոր է
Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանցիները թիրախային կրակն են արձակել խաղաղ բնակչի ուղղությամբ։ Լուրը հայտնում է «Արցախպրե...
Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակոցներ են հնչել. ադրբեջանցիների հրամանատարը ներողություն է խնդրել հայկական կողմից
Մայիսի 20-ին միջադեպ է գրանցվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում Հայաստանի Հանրապետության տարածքը հատած ադրբեջանց...
Գորիսի վերևում այս պահին մարտե՞ր են ընթանում, հայկական կողմը վիրավոր ունի՞. ArmDaily
Սյունիքից շարունակում են իրարամերժ լուրեր ստացվել։ArmDialy.am-ին տեղեկություններ են հասել, որ թշնամին ռազմական բախում է...