ՀԱՊԿ-ի շրջանակում այս հարցը կլուծենք, բայց պետք է պատրաստ լինենք վատ սցենարների. Հովիկ Աղազարյան
Իհարկե, իշխանությունների կողմից թերացում եղել է, և եթե չլիներ թերացում, ապա մենք այս հարցը այս պահին չէինք քննարկի: Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդադառնալով Սյունիքում տիրող իրավիճակին:
«Թերացումներն օբյեկտիվ են, թե սուբյեկտիվ են, դա էլ թողնենք ժամանակի գնահատմանը։ Կան այնպիսի բաներ, որոնք կարելի է ասել թաքուն զրույցներում, բայց այդպես հրապարակավ չենք կարող ասել, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակը այնպիսին է, որ մենք պետք է հասկանանք հնարավոր ինչ զարգացումների սպասել»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Նա նշեց՝ թշնամին նենգ է և խորամանկ, և մեր պատասխանները պետք է լինեն համարժեք:
«Ես վստահ եմ, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում այս հարցը լուծելի է, բայց այնուհանդերձ ես գտնում եմ, որ պետք է պատրաստ լինել վատ սցենարների ամեն իմաստով, իսկ այն տարբերակը, որը որդեգրել է կառավարությունը, ճշտագույն տարբերակ է»,- նշեց պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...
Ադրբեջանցիները կնահանջեն Սև լճի տարածքից. Hraparak
Hraparak-ի փոխանցմամբ՝ շուրջ 5 օր տևած բանակցությունները քիչ առսջ ավարտվեցին։Կայքը գրել է, որ բանակցությունները բարեհաջո...