Քաղաքականություն

Կարծես քչերն են նկատել, որ այսօր էլ թշնամին կրկին առաջ է եկել. Կարեն Վրթանեսյան

Կարծես քչերն են նկատել, որ այսօր էլ թշնամին կրկին առաջ է եկել. Կարեն Վրթանեսյան
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում, ընդ որում այդ մասին…

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Կարծես քչերն են նկատել, որ ԱՅՍՕՐ էլ թշնամին կրկին առաջ է եկել ու ոչ միայն Սյունիքում, այլ նաև Վարդենիսում, ընդ որում այդ մասին պաշտոնապես հայտնել են, բայց այնպես, որ շատ աչք չծակի։
Անպաշտպանության նախարարության խրոխտ հաղորդագրությունից.


«Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը ... հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում»։
Առաջին հայացքից կարող է թվալ, թե փորձը չի հաջողվել, նամանավանդ, երբ կարդում ես հաջորդ նախադասության սկիզբը. «Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է ... »
Բայց մինչև վերջ կարդալիս լրիվ այլ պատկեր է բացվում.
«ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ»։
Այսինքն առաջ են եկել ու մնացել են տեղում։ Մերոնք էլ «պահանջ են ներկայացնում»։ Ենթադրում եմ՝ պարզաբանում պահանջող հայացքներով»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250