Իրավապահները փնտրում են Ոսկեհատ համայնքի ղեկավարին. ArmLur
Հունիսի 20-ի ընտրություններից առաջ իրավապահները որս են սկսել համայնքի ղեկավարների նկատմամբ:
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ այս անգամ թիրախում է հայտնվել Ոսկեհատ համայնքի ղեկավար Գևորգ Ներսիսյանը:
Կայքի հաղորդմամբ` իրավապահները տվյալներ են ունեցել, որ համայանքի ղեկավարը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները և խախտելով Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրեքի 21-րդ հոդ. 6-րդ կետը, տարիներ շարունակ իր ընտանիքի անդամների և համայնքի ավագանու անդամներ Կարապետ Ազիզյանի, Սերոբ Դիշլանյանին, Արմեն Գյոզալյանին, Նիկոլայ Տեր Խաչատրյանի և վերջիններիս ընտանիքի անդամներին, ինչպես նաև նույն համայնքապետարանի սոցիալապես ապահովված աշխատակիցներին համայնքի բյուջեյից տրամադրել է տարբեր չափերի հասնող սոցիալական օգնություններ, որի արդյունքում համայնքապետարանի դրամական միջոցներից վատնվել է խոշոր չափերի հասնող գումարներ: Բացի այդ Ներսիսյանը տարիներ շարունակ իրեն և կնոջը՝ Սոնիկ Ներսիսյանին, «Հռչակելով» իբրև համայնքապետարանի լավագույն աշխատակիցներ, պարգևատրել է տարբեր չափերի հասնող գումարներով, որի արդյունքում համայնքապետարանին ֆինանսական միջոցներից յուրացման եղանակով հափշտակվել է խոշոր չափերի հասնող գումարներ:
Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Ձեռնարկվում են միջոցառումներ Գ. Ներսիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...
ԱՄՆ-ը սադրանք է համարում Ադրբեջանի գործողությունները Հայաստանի սահմանների մոտ. Պետդեպ
ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին ու անպատասխանատու է համարում այդ շրջաններում զո...