Երեկ տեղեկացա, որ Ադրբեջանն իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել. Սոֆյա Հովսեփյան
Անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ տեղեկացա, որ Ադրբեջանն իմ, Արման Թաթոյանի, Կարեն Հովհաննիսյանի և Նաիրի Հոխիկյան դեմ քրեական գործ է հարուցել։ Այս մասին տեղեկացրել է Բաքվի ստրատեգիական հետազոտությունների պետական կենտրոնի ավագ մասնագետ Թեմուր Ալիևը, ով նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին։ Այս ամենի հետ մեկտեղ մեզ անվանել է «ֆաշիստներ», մեր հայանպաստ գործը որակելով ֆաշիզմ։ Օրեր առաջ նաև ադրբեջանական մամուլում հոդվածներ էին հրապարակում այն մասին, թե ես համագործակցում եմ ամերիկյան կազմակերպության հետ և հակառուսական գործունեություն եմ ծավալում։ Գիտե՞ք, երբ թշնամին ինձ «ֆաշիստ» է անվանում, ես դրանից չեմ նեղվում, քանի որ դա իրական գնահատականն է, որն ապացուցում է մեր նվիրվածությունն ազգին ու պետությանը։ Իրենք հաշվի չեն առել մեկ բան, որ ազգանվեր գործերի համար ես այնքան եմ ներսում քարկոծվել, որ այլևս իրենց քրեական գործը ծիծաղ է առաջացնում ։ Ինձ չեք կաշկանդի ձեր զգուշացումներով, ես շարունակելու եմ նույն ոգով պայքարել ձեր դեմ` հանուն հայ մարդու»։
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Մակրոնը Փաշինյանին ասել է, որ պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել
Ես հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի հետ, եւ նա ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվ...