Ադրբեջանը պատերազմ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020 թ. ապրիլ-մայիսին
Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու որոշումը կայացրել է դեռևս 2020 թ. ապրիլ-մայիսին: Այս մասին ասել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ «Ազատության» հետ զրույցում:
«Շատերն ասում են, որ հուլիսյան դեպքերն են պատճառ հանդիսացել, որ պատերազմը սկսվի. այդ որոշումն ավելի վաղ է կայացվել: Հոկտեմբերին հետախուզական տվյալներ են հայտնվել, որոնք ցույց են տալիս, որ հունիսին արդեն Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել: Վերլուծությունը ցույց է տալիս, որ առնվազն ապրիլ-մայիսին Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու որոշում է եղել»,- ասել է նա:
Գրիգորյանը նաև անդրադարձել է բանակում բարեփոխումներին, նշել՝ դրանք լայնածավալ են՝ ավտոմատ կառավարման համակարգից մինչև բանակայինների կամ սպաների սոցիալական վիճակի բարելավում:
«Աշխատանքներն ինտենսիվ տարվում են, կարճ ժամանակում դրանք տեսանելի կլինեն»,- ասել է Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...