Փաշինյանը նշել է երեք տարվա ընթացքում իր ամենամեծ բացթողումն ու ձեռքբերումը
ՀՀ վարչապետի պաշտոնակատար և վարչապետի թենածու Նիկոլ Փաշինյանը երեք տարվա ընթացքում իր կառավարման ամենամեծ բացթողումը համարում է 44-օրյա պատերազմը և Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ զարգացումները:
Այս մասին Փաշինյանն ասաց խորհրդարանի հատուկ նիստի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
«Մեր ամենամեծ խնդիրը 44-օրյա պատերազմն է և այն զարգացումները, որ տեղի են ունեցել Ղարաբաղի հարցի շուրջ: Հատկապես 44-օրյա պտերազմից հետո անընդհատ վերադառնում եմ 2018թ. և փորձում եմ այն ժամանակվանից դասավորել ամեն ինչ նորից: Իմ կարծիքով, 2018թ. ապրիլի դրությամբ մենք Ղարաբաղի հարցում անդառնալիության կետն անցել էինք արդեն, դա միանշանակ»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ ամենամեծ ձեռքբերումը համարում է այն, որ Հայաստանի քաղաքացին զգում է իրեն՝ որպես երկրի տեր:
«Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ ՀՀ քաղաքացին համարում է, որ ինքն է տերն իր երկրի, և դա, ի վերջո, այն նպատակն էր, որի համար 2018թ. արվել է ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը: Այդ նպատակն իրագործված է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքում կողմերը եզրահանգման են եկել․ ժամը 10։00-ին ադրբեջանցիները կվերադառնան դիրքեր. 24news
Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը 24news-ի հետ զրույցում հայտնեց, որ Սև լճի տարածք մոտենալու մասով ադրբեջանական կող...
Փաշինյանի գլխավորությամբ այս պահին Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունենում
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ։ Այս մասին տեղեկու...
Այսօր՝ ժամը 12-ին, Սև լճի տարածքում բանակցելու ենք ադրբեջանական կողմի հետ. Գորիսի փոխքաղաքապետ. Tert. am
Երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել էին Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև...
Պետք է պատրաստ լինենք նաև հնարավոր վատ զարգացումներին. Տիգրան Ավինյանը Սյունիքում է
Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրա...