Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը՝ հայ կնոջ դանակահարության վերաբերյալ լուրերի մասին
Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ օրեր առաջ սոցիալական ցանցերում և մի շարք լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը՝ Նիդերլանդներում հայ կնոջ դանակահարության մասին, իրականությանը չի համապատասխանում։
«Դեսպանությունը ստացել է Նիդերլանդների իրավապահ մարմինների պաշտոնական պատասխանը, ըստ որի՝ Աննա Հակոբյան անունով անձի նկատմամբ որևիցե ոտնձգության դեպք չի գրանցվել, ուստի, նման միջադեպ տեղի չի ունեցել»,-նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էր տարածվել, թե Նիդերլանդներում ադրբեջանցիները դանակով հարձակվել են հայ կնոջ վրա՝ վերջինիս ազգային պատկանելության պատճառով:
Նմանատիպ հոդվածներ
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...