Նախագահը խառնեց պլանները. ո՞ր դեպքում ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի
Հայաստանում նախանշված արտահերթ ընտրությունները կարող են մեկ փուլով չավարտվել։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության անդամ Համազասպ Դանիելյանը մեկնաբանեց, թե որ դեպքում դա կարող է տեղի ունենալ։
«Եթե ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի ստանալ խորհրդարանի մանդատների առնվազն 54 տոկոսը և 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի 3 ուժերի միջև կազմել կոալիցիա, որը կունենա խորհրդարանի տեղերի 54 տոկոսը, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրություննրի երկրորդ փուլ»,– ասաց Դանիելյանը։
Նա նաև շեշտեց, որ այս նորմը նախատեսված է ընտրական գործող օրենսգրքով, մինչդեռ «Իմ քայլն» անցյալ շաբաթ ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով փորձում էր փոփոխել նաև կոալիցիաների վրաբերյալ օրենսդրական պահանջը մինչև հունիսի 20-ի ընտրությունները։
Արտահերթ ընտրություններն անցկացվելու են այս պահին գործող օրենքով. Հովակիմյան
Բայց, քանի որ ՀՀ նախագահը սահմանված ժամկետում չստորագրեց նոր օրենքը, այն հունիսի 20-ի ընտրությունների ժամանակ չի կիրառվի։
Նշենք, որ նոր ընդունված օրենքով փոխվում է քաղաքական կոալիցիաներ ձևավորելու կարգը. առաջնահերթություն է տրվում այն կուսակցությանը կամ դաշինքին, որը ընտրությունների արդյունքով ձայների մեծամասնություն է ստացել:
Վերջինս 14 օրվա ընթացքում կարող է քաղաքական կոալիցիա կազմել մանդատների բաշխմանը մասնակցած մյուս կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ, եթե նրանց օգտին տրված ձայների գումարը բավարար է բաշխված մանդատների ընդհանուր թվի 52 տոկոսը ստանալու համար և նրանք եկել են համաձայնության վարչապետի թեկնածուի վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գալիս է Հայաստան
Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի մասին...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...