Ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այս օրվան. Անի Սամսոնյանը՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպի մասին
ԱԺ ԼՀԿ-ական պատագամավոր Անի Սամսոնյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս անդրադարձավ նաև այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որդու՝ Աշոտ Փաշինյանի մասնակցությամբ միջադեպին:
«Վարչապետն այստեղ չէ, երևի վերաբերմունք է ցուցաբերում: Այսօր տեսանյութ էր պտտվում, որտեղ փորձում էին տեսանկարահանել վարչապետի որդուն և անհանգստացնել: Դա ինձ տհաճություն է պատճառում, դա դատապարտելի է: Բայց դա որտեղի՞ց է եկել. ինչո՞ւ մենք պիտի հասնեինք այն օրվան, որ պաշտոնյաներն արդեն վախենան իրենց ընտանիքների համար, որ որևէ պաշտոնյա գործ անելիս մտածեր, որ ինչ-որ տեղ կարող են նրանց նեղել: Սա է եղել ձեր ձեռքբերումը այս 3 տարիների ընթացքում»,- հայտարարեց Սամսոնյանը:
Հիշեցնենք՝ Արիանա Հովսեփյանը գնացել էր Աշոտ Փաշինյանի աշխատավայր, սկսել էր հարցեր ուղղել՝ վարչապետին անվանելով կապիտուլյանտ ու հող ծախող:
Նմանատիպ հոդվածներ
Վերիշենի բարձունքին մոտանելու վերաբերյալ բանակցություններն ավարտվել են. Երվանդ Մալունց. Tert
Րոպեներ առաջ ավարտվեցին բանակցությունները ադրբեջանական կողմի հետ, որոնք առնչվում էին Սև լճի հարակից տարածքի՝ Վերիշենի բա...
Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ հակառակորդի կողմից առաջխաղացման լուրերի մասին
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մանրամասներ է ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: «Արմենպրես»-...
Իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե չասենք ճգնաժամային. Նիկոլ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որում քննարկվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...