Իրականում ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը. Լևոն Զուրաբյան
Իրականում ավազակապետական հեղափոխությունը Հայաստանում կատարեց Նիկոլ Փաշինյանը: Այս մասին այսօր, «Եռաբլուր» պանթեոնում լրգրողների հետ զրույցում
«Ասում են՝ ոնց կարելի է մոռանալ «Մարտի 1»-ի գործը, գնալ էդ մարդկանց հետ համագործակցության, բայց տեսեք, Սերժ Սարգսյանը չկարողացավ փակել մարտի 1-ի էջը, իսկ Նիկոլ Փաշինյանը փակեց, ու այնպես փակեց, որ բացել չի լինի: Մենք ասում էինք, որ ՍԴ-ն այս կազմով արդարացնելու է Ռոբերտ Քոչարյանին, դրա համար պետք է արմատական քայլեր ձեռնարկել, փոխել ՍԴ կազմը, որ հնարավոր լինի «Մարտի 1»-ի էջը փակելու դեմն առնել: Բայց կատարվեցին կիսատ ռեֆորմներ, որոնք ձգվեցին տարիներով, եւ ի վերջո, այդ ամբողջ ռեֆորմների հետեւանքով, դրանից հետո 8:0 հաշվով Ռոբերտ Քոչարյանն արդարացվեց: Հիմա ուզում եք ասել, որ դա Փաշինյանի կամքից անկա՞խ է եղել»,-ասաց նա:
Լեւոն Զուրաբյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը մի անգամ արեց ժողովրդավարական հեղափոխություն, հետո պարզվեց, որ այդ հեղափոխության ավարտը լինելու էր ավազակապետական. «Ինքն է մեղավոր, որ Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս չարատավորված, մաքրագույն մարդու կերպարանքով»,-ասաց նա:
Ընտրություններից առաջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը շարունակում է քննարկումները, աշխատանքները, բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ, վերջնական որոշում, սակայն, չունեն: Նրա խոսքով` հնարավոր է միայնակ գնան, հնարավոր է` դաշինքով, հնարավոր է` ընդհանրապես չգնան, ամեն ինչ հնարավոր է:
Անդրադառնալով ներկա իրավիճակին ՝ Զուրաբյանը նշեց, որ այս աղետաբեր կառավարումը տվել է այն արդյունքները, ինչ հիմա տեսնում ենք։
«Ինքնաթիռ քշել օդում չեն սովորում, սովորում են գետնի վրա, հետո սկսում են վարել: Օդում ինքնաթիռ վարել սովորելը բերում է նման արդյունքների: Մենք իսպակես ունենք ոչ համարժեք ղեկավար, որն իր ամբողջ թիմով ընդունակ չի կառավարման: Եթե այս ամենից հետո ինչ-որ մեկին դեռ պետք է ապացույցներ, ուրեմն դա խնդիր է այդ մարդկանց համար», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Զուրաբյանը նշեց, որ ինչ-որ արեց Լևոն Տեր-Պետրոսյանը եւ ինչը ներկայացրեց իր վերջին երկու հայտարարությամբ` փորձ էր խնդիրը լուծելու համար համախմբել երկրի բոլոր կարող ուժերին: Առաջարկը շատ պարզ էր` ո՛չ Քոչարյանը, ո՛չ Սարգսյանը, ո՛չ Տեր-Պետրոսյանը չպիտի զբաղեցնեին պետական որևէ պաշտոն։
«Եթե խնդիրն այն է, որ շատերը պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին, որ հանկարծ իշխանության չգան հանցագործներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ապա այդ լուծումով նման հեռանկարը դառնում էր անիրականանալի և բացում էր Նիկոլ Փաշինյանին այս ղեկավարությունից հեռացնելու ճանապարհ», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Այդ առաջակից երևաց, նրա խոսքով, թե ով է պատրաստ հանուն հայրենիքի իշխանության իր նկրտումը զոհաբերել և ով պատրաստ չէ:
Նմանատիպ հոդվածներ
Դեպի արարողություն. Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ և կից գրե...
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահի մահվանից հետո իշխանության փոխանցման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ինքնիշխանության պաշտպանության և սահմանադրական կարգի պաշտպ...
Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապա...
Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք. Արթուր Վանեցյան
Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողով...