ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ-«Հայրենիք» դաշինքի ընտրացուցակի վերաբերյալ դեռ որոշում չկա, քննարկումներ են ընթանում: Այս մասին, այսօր, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ որոշման մասին կբարձրաձայնեն:
Լրագրողների դիտարկմանը, թե «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարում էր, որ նախկինների վերադարձին դեմ է՝ Շարմազանովը պատասխանեց. «Նախկինը Նիկոլն է, և այստեղ Վանեցյանի կարծիքները կիսում եմ: Նրա թիմում, նայեք՝ ինչքան նախկիններ կան, որոնք, դուք դեռ ծնված չէիք, պաշտոնյա էին: Այսօր մենք գնում ենք ընտրությունների նպատակ ունենալով պայքարել այս ազգակործան պատուհաս ռեժիմի, այս կապիտուլյանտների դեմ: Մենք գտնում ենք, որ մեր դաշինքը կարող է արդյունավետ գործել ազգային-պահպանողական դաշտում: Մենք ունենք նաեւ գաղափարական ընդհանրություններ, երկու կուսակցությունն էլ ազգային արժեքների ջատագով են, Արցախի հարցում հայանպաստ լուծման կողմնակից են: «Հայրենիք» կուսակցություն վերջին 1,5 տարիներին եղել է բոլոր ընդդիմադիր ֆորմատներում: Հիշենք ՀՅԴ-ԲՀԿ-«Հայրենիք» ֆորմատը, հիշենք 17-ի ֆորմատը եւ Հայրենիքի փրկության շարժումը, եւ նաեւ 6-ի ֆորմատը՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Գագիկ Ծառուկյան, Իշխան Սաղաթելյան, Վազգեն Մանուկյան»:
Նմանատիպ հոդվածներ
Դեպի արարողություն. Լևոն Քոչարյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել հոր հետ և կից գրե...
Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել Բելառուսի նախագահի մահվանից հետո իշխանության փոխանցման մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել ինքնիշխանության պաշտպանության և սահմանադրական կարգի պաշտպ...
Վստահ եմ՝ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից. Վալերի Օսիպյան
Վստահ եմ, որ Ռոբերտ Քոչարյանը կկարողանա երկիրը դուրս բերել այս ճգնաժամից։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Ազատության հրապա...
Թե՛ Շուշին, թե՛ Հադրութը վերադարձնելու հնարավորություն կա, ինչի համար ճիշտ աշխատանք է պետք. Արթուր Վանեցյան
Մենք մեզ չենք կարող խաբել ու նշել այս եռատոնը, ինչպես նշում էինք նախկինում։ Այսօր մեր հայրենիքը վերքերի մեջ է, մեր ժողով...