Արայիկ Հարությունյանը՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հետ հարգանքի տուրք մատուցել զոհված ազատամարտիկների հիշատակին
Մայիսի 9-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։
Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։
Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի:
Հավե՜րժ փառք մեր հերոսներին։
Փա՛ռք հայ ժողովրդին»։
Նմանատիպ հոդվածներ
Շուշիում ադրբեջանցիները հանդիսավորությամբ նշել են Հաղթանակի 76-ամյակը
Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում է անցկացվել Շուշիում, այս մաս...
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը. Գագիկ Ծառուկյանն Արցախում է
Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը: Այս մասին Հաղթանակի օրվա իր խոսքում նշել է ԲՀԿ...
Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար. Դավիթ Բաբայան
Ադրբեջանի իշխանությունները գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհի շինարարության համար, Sputnik Արմենիային ասաց Արցախի...
Առաջին անգամ գալիս ենք մեր ընկերներից ներողություն խնդրելու․ ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրյան
Մենք շուրջ քառորդ դար գալիս էինք Եռաբլուր՝ մեր ընկերներին շնորհակալություն հայտնելու, որ մեզ հաղթանակ պարգևեցին, այսօր ա...