Վանեցյանն աղմկահարույց հայտարարությունները՝ նախկին ԱԱԾ տնօրենի վերաբերյալ
Ազգային անվտանգության մարմինների պատմության մեջ ամենավարկաբեկված եւ ամենաչընդունված անձն իրավունք չունի նման գնահատականներ տալու: Հարցազրույցից պարզ երեւում է, որ այն տրվել է ոչ թե իր կողմից, այն իրեն ոչ բնորոշ գրագետ բառապաշարով տեքստ էր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արթուր Վանեցյանը, խոսելով ծառայության նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի մասին, ով հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը դավաճանել է նախկիններին:
Վանեցյանի խոսքերով, Կառլոս Պետրոսյանն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հիշողության մեջ մնացել է որպես մի մարդ, ով շատ վատ բարքեր է բերել համակարգ, իր պաշտոնավարման ընթացքում վաճառել է Սեւանում ԱԱԾ աշխատակիցների համար նախատեսված հանգստյան գոտին, հյուրանոցը, սեփականացրել է. «Չէի ցանկանա նման մարդու տված պատվերով հարցազրույցը դարձնել օրակարգային հարց»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...