Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացե՞լ էր Թուրքիայի սահմանում. մեկնաբանում Է ԱԱԾ նախկին տնօրենը
Օրեր առաջ լուրեր տարածվեցին, որ Կազանից Հայաստան թռչող, Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ինքնաթիռը մի քանի ժամով անհետացել է Թուրքիայի սահմանում: Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը, մեկնաբանելով այդ տեղեկությունները, հայտնեց, որ այդ դեպքի վերաբերյալ ներքին տեղեկատվություն չունի։
«Զուտ կարող եմ գնահատել այսպես՝ եթե նման բան է եղել, պատճառը կարող է լինել տեխնիկական, ինչը նորմալ եմ համարում:
Երկրորդ՝ եթե իրոք նման բան է եղել, քիչ հավանական եմ համարում, որ այլ պատճառ կա»:
Համբարձումյանը հավանական չի համարում, որ կարող է նման բան եղած լինել ինչ-որ քողարկված նպատակներով. «Դժվարանում եմ հաստատել կամ հերքել: Երևի ժամանակի ընթացքում այս հարցը, մյուս հարցերի հետ, իր պատասխանը կստանա»:
Նմանատիպ հոդվածներ
Լավրովի աշխատանքային այցը հարթ չի՞ անցնում․ ԱԳՆ-ն մեկնաբանել է
Լրատվականներում տեղեկություն է շրջանառվում, թե երեկ երեկոյան Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախա...
Սարգսյանն արձագանքել է Տեր-Պետրոսյանի հայտարարությանը
Երրորդ նախագահի գրասենյակը արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանը՝ նշելով, թե ինչու է մերժել այն։ Սարգսյանը հաստ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատ Միրզոյանի և Արման Թաթոյանի «ռազբորկան»
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի երեկվա կոշտ ելույթից հետո, Արարատ Միրզոյանը իջել է ամբիոնից՝ «ռազբո...
Կուսակցությունների 1-ին համարների միջև հեռուստաբանավեճը պարտադիր կլինի. ԸՕ-ում տեղ գտած փոփոխությունները
Ազգային ժողովը երեկ երեկոյան հրավիրված արտահերթ նիստում 82 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական...