Հիմա հասկանում ենք, որ դա հեղաշրջում էր. Արթուր Վանեցյանը՝ 2018թ հեղափոխության մասին
Երբ ես նշանակվել եմ ԱԱԾ տնօրեն, դա սովորական նշանակում չէր, այն ժամանակ, հեղափոխություն էր տեղի ունեցել, հիմա հասկանում ենք, որ դա հեղաշրջում էր, այն ժամանակ մենք վատ բարքեր ունեցող կառույցի հետ էինք ասոցացվում ու մենք խնդիր ունեինք կարծրատիպ կոտրելու խնդիր, որ մեր նկատմամբ վստահություն լիներ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
«Կարճ ժամանակում մեր կառույցը դարձավ ամենահեղինակավոր կառույցը, մենք շատ մեծ աշխատանք ենք արել, որ երկիրը կայունանա։ 2018 թ-ի սեպտեմբերին ես փորձել եմ մատչելի ներկայացնել, թե ինչու եմ հրաժարական ներկայացրել։ Մենք կարող ենք միտում տեսնել՝ 3 տարվա մեջ 5 ԱԱԾ ղեկավար է փոխվել։ Ես և պարոն Համբարձումյանը հստակ նշել ենք մեր հրաժարականի պատճառը, մյուսները՝ ոչ։ Փորձելով թուլացնել ԱԱԾ-ն՝ այս իշխանությունը փորձել է թուլացնել պետության հիմքերը։ Ինչու հրապարակավ ՝ մենք այլ տարբերակ չունենք»։
Հարցին, ինչու երբ հնարավորություն ունեին ձերբակալել որոշ պաշտոնյաներ, ինչու դա չարեցին, Վանեցյանն ասաց, որ դրա մասին անպայման կխոսի, այս պահին ասել, թե ինչու չարեցիք, մենք արել ենք գործողություններ այն անձանց նկատմամբ, ովքեր դրսի շահեր են սպասարկել։ Կա մի մոլորված զանգված, որ դեռ մոլորության մեջ են, երկիրը կործանման տարած, Արցախը թշնամուն հանձնած մարդիկ շարունակում են կառչած մնալ աթոռին քանի որ տարիներ շարունակ մարդիկ մոլորվել են ու շարունակում են մոլորության մեջ մնալ։ Մեր այսօրվա խոսքը նրանց է ուղղված»։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...