Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են մեզնից ակնկալել աջակցություն․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին հարցրինք, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձևաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ «Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված և կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասաց Սաղաթելյանը։
Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ձևավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ և այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։
Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, և մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից։
Ես կարծում եմ, որ որևէ պարագայում, եթե լինեն ընտրություններ, չարժե հակասություններ փնտրել ընդդիմադիր դաշտի ներսում։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ, դրանք կարող են ունենալ մարտավարական և տեխնիկական բնույթ, իսկ գաղափարը մեկն է՝ ազատել երկիրն այս պատուհաս, ոչ կոմպետենտ դավաճաններից։
Կա իշխանություն, որը տապալել, քանդել է մեր երկիրը, նվաստացրել է մեր ազգային ինքնությունը՝ որպես ազգ, որը սպանել է 5 հազար հոգի, որն անտուն ու անհույս թողել է տասնյակ հազարավոր մարդկանց, և կա ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած քաղաքակիրթ ճանապարհով, այս պարագայում հնարավոր է և ընտրությունների միջոցով, ազատել այս ազգը այս տականքներից»,- պատասխանեց Սաղաթելյանը։
Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին աջակցելո՞ւ են։ «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն և աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն և ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանեց Սաղաթելյանը»։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...
Ֆրանսիան կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտությո...