«Վեոլիա Ջրի» անփութության հետևանքով Երևանում 28-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է փոսում․ shamshyan
Վերջին օրերին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 29/10 հասցեի դիմաց «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից դիտահորի փոփոխման պատճառով կիսատ փողած գործը մի իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Մեծն «Վեոլիա Ջուրը», չգիտես ինչու, չի պահպանել անվտանգության տարրական կանոնները՝ բացակայում է արտաքին լուսավորությանը, ցուցանակները, որոնք վարորդներին կզգուշացնեն, որ նշված հատվածում աշխատանքներ են կատարվում, վարորդները կզգուշանան և կխուսափեն փոսի մեջ հայտնվելուց։ Մայիսի 5-ին Երևանի բնակիչ 28-ամյա Կարեն Քեշիշյանը հերթական զոհն է դարձել «Վեոլիա Ջրի» պատճառով, ով գիշերը, ժամը 01։00-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է շինարարական աշխատանքների համար փորված «Վեոլիա Ջրի» փոսում, ինչի հետևանքով Կ․ Քեշիշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
[2383e0daf305164c4173a0a121b7216c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սթափեցնող միջադեպ. վարորդը մեքենայից իջավ վիճելու տրամադրվածությամբ, սակայն ծնկի իջավ. զգույշ լինենք ու հանդուրժող
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բալաբանյանը գրառում է կատարել. «Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմերուկի հետիո...
Ղազանչեցոց եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը». Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը
Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Վագիֆ Ալիևը հայտարարել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքն...
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա զոհ. shamshyan
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճա...
Զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ երեկոյան ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչ...