Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի. կա զոհ. shamshyan
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 14։45-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 127.1 կմ հատվածում դեմ դիմաց բախվել են բեռնատար «Գազել» ու MAN բեռնատար մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, երկուսը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատար «Գազել»-ը վերածվել է մետաղե ջարդոնի։
[6020018f602405fa0dc4e5d97bb46243.png]
[4f5b54b48bc66fbbda15e54e834fe5c2.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Սթափեցնող միջադեպ. վարորդը մեքենայից իջավ վիճելու տրամադրվածությամբ, սակայն ծնկի իջավ. զգույշ լինենք ու հանդուրժող
Ֆեյսբուքյան օգտատեր Հայկուհի Բալաբանյանը գրառում է կատարել. «Սթափեցնող միջադեպ. Իտալիայի փողոց Խորենացի խաչմերուկի հետիո...
Ղազանչեցոց եկեղեցուն կվերադարձվի «պատմական տեսքը». Ադրբեջանի մշակույթի նախարարության հայտարարությունը
Ադրբեջանի մշակույթի փոխնախարար Վագիֆ Ալիևը հայտարարել է, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում սկսվել են վերանորոգման աշխատանքն...
Զինծառայողը գլխի շրջանում է վիրավորում ստացել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Երեկ երեկոյան ՀՀ զորամասերից մեկում զինծառայողի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչ...
Երևանում BMW-ն «Դալմա Գարդեն Մոլ»-ի դիմաց բախվել է վերգետնյա անցման հենասյուներին. shamshyan
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյ...