Ծառուկյանի գործը փակված չէ, այն դեռ երկար է քննվելու. դատախազ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործը փակված չէ։ Այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Այդ քրեական գործը քննվում է։ Հասկանալի պատճառով այն երկար է քննվելու, որովհետև խոսքը վերաբերում է հազարավոր անձանց ներգրավմամբ մեծ ծավալներ ստացած հանցավոր դրսևորումների։ Պարզ է, որ քննությունը պետք է ավարտի այդ ամեն ինչը, ու դրան տրվի իրավական գնահատական»,– ասաց Դավթյանը։
Դավթյանը հայտարարեց նաև, որ հանրության համար ոչ մի քրեական գործ անհասկանալի չի կարող մնալ։
Հիշեցնենք` 2020թ–ի հունիսի 14-ին ԱԱԾ–ն խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել` ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...