Քոչարյանն ու Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞. Շարմազանով. NEWS

Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին: Այս մասին NEWS.am-ի հետ զրուցում ասել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ Առաջին նախագահի  առաջարկին` 3 նախագահներով հանդես գալ միասնական դաշինքով:

 

«Մի բան անկհայտ է, որ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի երեք նախագահներն ընդունում են, որ այս կապիտուլյանտ, հողատու, ազգակործան պատուհասը փորձանք է մեր ազգի ու մեր հայրենիքի գլխին, եւ երեքն էլ ընդունում են, ունենալով ներքաղաքական բավականին տարաձայնություններ, որ այս կապիտուլյացիայի, խայտառակ պարտության, Արցախի 75 տոկոսի հանձնման, Շուշիի, Հադրութի հանձնման, 5000 ընտիր զավակների կորստի, 10000-ից ավելի վիրավորների, հազարավոր գերիների եւ անհետ կորածների, եւ ազգային նվաստացման պատճառը այս Նիկոլ կապիտուլյանտն է: Հետեւաբար, կա կոնսենսուս, որ Հայաստանն ու Արցախը ապագա ունեն բացառապես առանց այս կապիտուլյանտի, եւ այո, նրա վերարտադրությունը կարող է ազգակործան լինել բոլորիս համար:  Այդ իմաստով ես ողջունում եմ առաջին նախագահի նման գնահատականները, եւ կարծում եմ, որ բոլոր այն ուժերը, որոնք իրենց լուման են ունեցել Արցախյան հերոսամարտում, հայկական պետականության կայացման ու կառուցման գործում, պետք է սթափության կոչ անեն մեր հասարակությանը, ոչ թե առաջիկա ընտրություններին նստեն թաղտին, սպասեն բախտին, այլ կապիտուլյանտը ստանա չնչին տոկոսով ձայն, որ վերջապես հասկանա, որ հայ ժողովուրդը մերժում է թուրքի առաջ ծնկի եկածին»- ասել է նա:

 

Շարմազանովի խոսքով` Փաշինյանը փորձանք է, եւ նրա մնալը նշանակում է պետության կործանման սկիզբ:

 

«Ինքնիշխանություն կորցնելու, հայրենիքի եւս մի հատված կորցնելու վտանգն այնքան օրհասական է, որ երեք նախագահներն էլ ունեն հստակ կոնսենսուս:Ով սրան ձայն է տալիս՝ ձայն է տալիս Ալիեւին, Շուշիի ու Հադրութի հանձնմանը»,- լրատվականին ասել է նա:

 

Շարմազանովը ընդգծել է, որ ՀՀԿ-ն հայտարարել է, որ սկսել է դաշինքի կազմման գործընթաց «Հայրենիք» կուսակցության հետ, այս պահին  իրենք այլ բան չենք քննարկում, բայց կոնսենսուս մինուս մեկն ակնհայտ է:

 

Անդրադառնալով Փաշինյանի այն հատարարությանը, թե Սերժ Սարգսանը եւ Ռոբերտ Քոչարանն են կապիտուլանտ են նրանք են հանձնել Արցախը, Շարմազանովն ասել է, որ ազգակործան կապիտուլյանտի զառանցանքը մեկնաբանելը անշնորհակալ գործ է:

«Մի բան անկհայտ է՝ Ալիեւը եւ նա «պասերով» խաղում են. ե՛ւ Աիեւի բկին են կանգնած երկրորդ եւ երրորդ նախագահները, ե՛ւ սրա, որովհետեւ Ալիեւին ծնկի են բերել, շուտով էլ սրան են բերելու:

Նրա սուտասանությունն ու անմեղսունակությունը համանախագահները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, Պոպովը վերջերս գաղտնազերծեց այդ բանակցային ժառանգությունը, Պուտինը, ՀՀ ԱԳՆ խոսնակը գաղտնազերծեցին, որ Շուշիի հարց չի եղել: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Արցախը տալիս էին, Ալիեւը չէր վերցնում, իր մանկության երազանքն էր, որ Նիկոլը տա՞: Բա, որ հանձնում էին Քոչարյանն ու Սերժ Սարգսանը, Ալիեւը ինչո՞ւ չէր վերցնում: Հիմա մենք ի՞նչն ենք քննարկում, մի ապուշություն ասել է, մենք լուրջ դեմքով ուզում ենք նրան մեկնաբանել: Գնալով ավելի շատ նման գոռալու դոզաներ կտեսեք, որովհետեւ ինչքան մոտենա հունիսի 20-ը, այնքան չի կարողանալու իրեն զսպել:

3 տարվա մեջ դու ուրիշ հերոսի անուն չգիտեի՞ր, բա Ալիեւի անունը ինչո՞ւ չես տալիս, Էրդողանի անունը ինչո՞ւ չես տալիս», - նշել է նա: 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

Քաղաքականություն