«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը:
ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»:
Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին:
Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝ նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում:
ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...