Լավրովը Ծիծեռնակաբերդում ծաղիկներ է խոնարհել․ հաջորդիվ մեկնարկել է հանդիպումը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Նախարարը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի մոտ և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ»,– նշված է հաղորդագրության մեջ: Նա նաև ջրել է իր անվամբ եղևնին, որը տնկել է 2007 թվականին։
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այժմ միասին ժամանեցին արտգործնախարարության շենք: Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։
ՌԴ արտգործնախարարը Հայաստան է ժամանել երեկ՝ մայիսի 5-ին։ Այսօր նախատեսվում է նրա հանդիպումն իր հայ գործընկերոջ հետ։ Համատեղ փաստաթղթի ստորագրում է նախատեսվում։
Աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է նախատեսված նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։
Սերգեյ Լավրովը Հայաստանից մեկնելու է Ադրբեջան։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...