Սյունիքի մարզպետարանը հերքում է մարզի տարածք ադրբեջանցիների ներթափանցման մասին տեղեկությունները
Իրականությանը չեն համապատասխանում համացանցում տարածված այն տեղեկությունները, թե իբր ադրբեջանցիներն ամբողջությամբ զբաղեցրել են Սև լճի տարածքն ու ներթափանցել են Սյունիքի մարզ: Այս մասին նշված է Սյունիքի մարզպետարանի «ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Այն, որ այս պահին ադրբեջանական կողմն անգամ դիրքեր չի տեղադրել իր հատվածում, իսկ տարածվող նյութն ապատեղեկատվություն է, հաստատում է Առաջին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Ժ․Պողոսյանը, որը վերջին երկու օրերին գտնվել է այդ տարածքում», - հայտնում է Սյունիքի մարզպետարանը՝ ընդգծելով, որ հայ-ադրբեջանական սահմանագիծն, ինչպես խորհրդային տարիներին, այժմ էլ՝ անցնում է լճի տարածքով, և ներկա պահին յուրաքանչյուր կողմը վերահսկում է իր հատվածը, իսկ Սյունիքի մարզից որևէ տարածք «Սև լիճ» արգելավայրում չի զիջվել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների. հրապարակվել է անուններ
ՄԻԵԴ-ում գերիների ու ռազմագերիների շահերի ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հանդես են եկել նոր մամլ...
Հայտնի է` Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը երբ է իմացել հարձակման մասին. Քոչարյան
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցն աստիճանաբար, թույլատրելիի սահմանում, այսինքն` այն մասով, ուր գաղտնիություն չկա, հան...
Ինչո՞ւ Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում․ ԱԻՊԾ
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում, քանի որ չկան ուղեկցողներ։ Տեղեկացրել է ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարա...
Բադասյանը նշել է թե ում նկատմամբ չի տարածվի զինծառայությունից խուսափելու համաներումը
ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի նախագծի...