Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատերազմի. Փաշինյան
Պատրաստվելով պատերազմի` մենք հակառակորդին դրդել ենք պատրազմի։ Այսօր ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով 2018թ–ից հետո բանակում կատարված բարեփոխումների մասին
«Հակառակորդը տեսել է, որ մենք 80-ականների զենքերի էջը փակում ենք, ես եմ հայտարարել` 2020թ–ի ամանորյա ուղերձում, Հանրապետության հրապարակում։ Եթե տեսնեին, որ մեր բանակը շարունակում է փլուզվել, քանդվել, էլ չեմ ասում հազար ու մի մանր-մունր հարցեր, որ մեր գնդի հրամանատարները փող չեն ունեցել, օրինակ, լամպ փոխելու։ Լամպը փչացել է՝ գնդի հրամանատարները պետք է մի ծանոթից խնդրեին։ Բյուջե ենք բացել` գնդի հրամանատարների կենցաղային ծախսերի համար։ Մենք պատերազմի վետերանների բնակարանային հարցն ենք լուծել, պետական բյուջեից 5 մլրդ դրամ տվել ենք, որ զինվորը տեսնի, որ վետերանի նկատմամբ կա վերաբերմունք։ Այո՛, պատրաստվել ենք պատերազմի, և դրանով հակառակորդին դրդել ենք պատերազմի»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով, պատերազմից խուսափելու ամենակարևոր պայմանը հակառակորդի հետ ռազմական բալանսը համապատասխան պահելն է, ուստի, իրենք 2 տարվա ընթացքում փորձել են վերականգնել 20 տարվա ընթացքում կորցրած այդ բալանսը։
«Մեր նախորդներն ասել են` 7 շրջաններն ու Ղարաբաղի կեսը տալիս ենք, ու իրենց ասվել է` չէ, հույս չունենաք։ Ինչո՞ւ են ասել։ Որովհետև տեսել են` ինչով են զբաղված` Բադեն Բադենում, Հռոմում, հունական կղզիներում։ Ոմանք բանակ էին կառուցում, իսկ ոմանք` հունական կղզիներում` առանձնատուն, Հռոմում` հյուրանոց, Բադեն Բադենում` քոթեջ»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
Թուրքիայի արձագանքը՝ Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստին
Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում:Թուրքիայի արտա...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...