Պատերազմից առաջ Օնիկ Գասպարյանը ներկայացրել էր, թե ինչ պետք է արվի, մեծ պլաններ են եղել․ Էդմոն Մարուքյան
Այն թերությունները, որոնք ունեցել ենք Ապրիլյան պատերազմի ժամանակ, մենք՝ որպես պետություն, չենք վերացրել: Երբ մենք խոսում ենք բանակի և պատերազմի մասին, պետք է հասկանանք, որ բանակը միայնակ չէ պատերազմի մեջ, ամբողջ պետական կառավարման համակարգը պետք է պատրաստ լիներ պատերազմներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ Ապրիլյանից հետո ոչ մինչև հեղափոխությունը, ոչ թե հեղափոխությունից հետո մեր պետությունը, պետական համակարգը չի պատրաստվել:
Մարուքյանը հայտնել է, թե ինքը գիտի, որ օրինակ Օնիկ Գասպարյանի մասով մեծ պլաններ են եղել և ներկայացվել է, թե ինչ պետք է արվի, սակայն նշանակումից հետո սկսվել է 44-օրյա պատերազմը, իսկ մեկ ամսվա մեջ հնարավոր չէր շտկել և պետությունը պատրաստել պատերազմի, հետևաբար դիվանագիտական դաշտում պետք է ամեն ինչ արվեր, որպեսզի պատերազմ չսկսվեր:
Պատգամավորի խոսքով՝ տարիներ շարունակ Հայաստանի ներքաղաքական պրոպագանդան եղել է հետևյալը, որ թշնամին հիմարների, անհասկացող, անգետ, թամբալ, կոռումպացված, ոչ մի բանի ունակ մարդկանց խումբ է: Մեզ թմբիրի մեջ են պահել, ասել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...